Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Մասնագետի խորհուրդները. պայքար ցելյուլիտի դեմ

Մասնագետի խորհուրդները. պայքար ցելյուլիտի դեմ

Ցելյուլիտից ապահովագրված չէ ոչ մի կին՝ անկախ կազմվածքից եւ մաշկի տեսակից: Երբեմն մի ամբողջ կյանք կարող է անցնել այդ անհավասար պայքարում: Իսկ ինչպիսի՞ միջոցներն են օգնում առավել արդյունավետ պայքարել ցելյուլիտի դեմ: Այդ մասին կպատմի մաշկաբան Ալինա Խոդիկյանը:

 

«Այսօր ցուցափեղկերում հսկայական քանակությամբ քսուքներ եւ գելեր են ներկայացված, որոնք խոստանում են հարթեցնել մաշկը եւ ազատել «նարնջի կեղեւից»: Իսկապես որակյալ հակացելյուլիտային շատ գելեր եւ քսուքներ, անկասկած, բարելավում են մաշկի խնդրահարույց հատվածների արյան շրջանառությունը, ինչն իր հերթին նպաստում է նյութափոխանակության արագացմանն ու մաշկի տակ կուտակված յուղերի հալվելուն:

 

Հակացելյուլիտային յուրաքանչյուր միջոց իր բաղադրության մեջ ներառում է տարատեսակ նյութերի որոշակի համալիր, որոնք կարելի է բաժանել մի քանի խմբի. կոֆեին, աղեր, բուսական խառնուրդներ եւ այլն:

 

Բնականաբար, եթե դուք օգտագործեք որեւէ քսուք կամ գել, իսկ հետո ուրախությամբ պառկեք բազմոցին՝ սերիալ դիտելու, եւ դրա հետ մեկտեղ ձեզ հետ մի քանի բուտերբրոդ վերցնեք, դժվար թե հնարավոր լինի որեւէ արդյունք ակնկալել: Չէ՞ որ հետո սկսելու եք բողոքել այդ միջոցների անարդյունավետությունից:

 

Ոչ ոք չի պնդել, որ կարելի է միայն դրանք կիրառել: Որպես կանոն, նման միջոցներն օգտագործվում են ցելյուլիտի դեմ պայքարի այլ մեթոդների հետ համալիր.

 

• Սպորտ;

 

• Համապատասխան դիետա;

 

• Հատուկ մերսումներ:

 

Հակացելյուլիտային միջոցները կարելի է օգտագործել ցելյուլիտը կանխարգելելու համար. դրանք չեն ազդում ցելյուլիտի վրա եւ չեն բուժող ազդեցություն չեն ունենում: Փոխարենը, արդյունավետորեն սնուցում, հարթեցնում են մաշկը»:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ